Armenian text to speach

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտել է մեկ արծաթե մեդալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտել է մեկ արծաթե մեդալով։ Դավիթ Չալոյանը դարձել է փոխչեմպիոն։

Չալոյանին եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր, սակայն հերթական անգամ մրցավարները աչքի են ընկել անհասկանալի որոշումներով` 3։2 հաշվով մենամարտը նվիրելով մրցակցին։

Մրցավարական անտրամաբանական բազմաթիվ որոշումների պատճառով մեր որոշ մարզիկներ էլ զրկվել են մեդալից։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին և հետամուտ է լինելու, որպեսզի մրցավարական անարդար որոշումները վերլուծվեն ու հետաքննվեն, իսկ մեղավորները պատժվեն։




Լրահոս