Armenian text to speach

«BMW»-ն Մյասնիկյան պողոտայում բшխվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում ապրիլի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 40-ամյա Արման Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։




Լրահոս