Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ իրավիճակ է Մասիս-Հովտաշատ ավտոբուսի վթարի դեպքի վայրում. վիրավորների մեջ հղի կին կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը վթարի է ենթարկվել, վիրավորներից մեկը հղի է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից ավտոբուսի 6 ուղևոր տեղում առաջին բուժօգնություն են ստացել։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են տեղում բուժօգնություն ստացած և վիրավոր քաղաքացու ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս