ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 5-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստերի ժամանակ խորհրդարան է գնալու ՀՀ քննչական կոմիտեի նախագահը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ԱԺ-ում ներկայացնելու է 2025 թվականի իր ղեկավարած կառույցի գործունեության հաղորդումը։
ArmLur.am-ի տեղեկություններով, Քննչական կոմիտեի նախագահը արդեն խորհրդարան է ուղարկել 2025 թվականի գործունեության մասին մոտ 43 էջանոց զեկույցը։
Քիչ անց ArmLur.am-ը Քննչական կոմիտեի գործունեության մասին առանձին դրվագներ կներկայացնի։
Սոնա Գրիգորյան





























