Armenian text to speach

«Բոլորին դեմ եմ»-ի 7 թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված 7 թեկնածուներ։

Ինքնաբացարկի դիմումները նոտարական վավերացմամբ են եղել։

 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն (մայիսի 28), կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։

Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելուն։




Լրահոս