Ոչ իշխանական ուժերը դժգոհ են Կառավարության նախագծից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի արտահերթ հանդիպումն ավարտվեց:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ քննարկել են Կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակային համակարգի» վերաբերյալ նախագիծը: Նա նշեց, թե իրենց բոլոր մտահոգություններն այդպես էլ մնացին մտահոգություն:

«Գրեթե ոչինչ չի փոխվել: Քննարկման ժամանակ նորից չորս ուժերի անունից կներկայացվեն առաջարկներ, հետո միայն պարզ կլինի, թե ինչպես են վերաբերվում իշխանական մեծամասնությունը: Եթե ընդունեն, ամեն ինչ նորմալ կլինի, եթե ոչ, մենք «քառյակով» նորից կհավաքվենք, և շատ տրամաբանական է, որ արտահերթ նիստ հրավիրենք»,-եզրափակեց Հակոբյանը:




Լրահոս