Armenian text to speach

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ-ում գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացումը․ Մհեր Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացումը, հայտարարել է  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հայաստանի Հանրապետությունը կարևորում է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացումը»,– հայտարարել է Գրիգորյանը ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում։

Նա նշել է, որ այս համատեքստում Երևանը ողջունում է արձանագրության ստորագրումը, որը նախատեսում է  նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմների տարածումը նաև գյուղատնտեսության ոլորտի ուղղությամբ։

«Դա միանշանակ կնպաստի համագործակցության աճին և կուժեղացնի պարենային անվտանգության ապահովումը միության շրջանակում»,– ասել է Գրիգորյանը։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս