Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է Պ. Հայրիկյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը armlur.am-ի հետ զրույցում չհամաձայնեց այն դիտարկմանը, թե անցել է նրա աստեղային ժամը, այդ պատճառով էլ նրա միացյալ հրապարակ ստեղծելու կոչը  կյանքի չի կոչվում: «Ես երբեք աստեղային ժամ չեմ ունեցել»,- պատասխանեց Ր. Հովհաննիսյանը:

-Նկատի ունեմ` նախագահական ընտրությունների արդյունքները, երբ հավաքեցիք  մոտ 500.000 ձայն:

-Դա աստեղային ժամ չէր, այլ ծառայություն, որը փորձում եմ մատուցել մեր ժողովրդին:  Ինչ վերաբերում է միացյալ հրապարակին, քանի ժամանակը գնում է, այնքան անհավանական է դառնում դա կյանքի կոչելը: Ես կարծում էի դա կլինի ապրիլին, բայց  կսպասեմ մի քանի շաբաթ ևս:

-Եթե միացյալ հրապարակը չձևավորվի, արդյոք դա չե՞ք համարի ձեր պարտությունը:

-Միացյալ հրապարակի չկայանալը կհամարեմ խոստումնազանցություն  հայ ժողովրդի հանդեպ:

Սոնա Դավթյան

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս