Armlur.am-ին հասած տեղեկություններով` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում կնշանակվի ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ քաղաքական հայացքների հերթական փոփոխությունների պատճառով ապրիլի 25-ին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրաժարական էր ներկայացրել ԱԱԽ քարտուղարի պաշտոնից:
Ըստ իշխանական շրջանակներից ստացած մեր տեղեկությունների` նշանակմանը կարելի է սպասել մոտ օրերս: