Ռուսաստանն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու նպատակով, ասել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Մենք հասկանում էինք, որ ստիպված ենք լինելու սահմանափակումներ մտցնել։ Դրա համար բացում էինք մատակարարումներն այլ երկրներից։ Օրինակ՝ իշխանի մատակարարումների մասով մենք վերակողմնորոշվեցինք դեպի Իրան և Թուրքիա»,- ասել է Դանկվերտը։
























































































