Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:
1886թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին:
1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին անգամ այն նշվել է միայն 1890թ.: Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Աշխատանքի օրը այլ օր է նշվում:
Երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը:
Նկարը` haynews.am-ի: