Մեջլիսի (Իրանի միապալատ խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արտգործնախարար Աբբաս Արաղչին, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Ալի Բաղերի Քանին և Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմատին մեկնել են Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագրի կատարման հարցը քննարկելու: Այդ մասին Ղալիբաֆը հայտնել է Telegram-ում։
Պատվիրակության կազմում են նաև նավթի փոխնախարար և Ազգային նավթային ընկերության նախագահ Համիդ Բորդը, արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին և դիվանագիտական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Բաղային նախկինում հայտարարել էր, որ իրանական պատվիրակությունը շուտով կմեկնի Շվեյցարիա՝ պահանջելու Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագրի դրույթների կատարումը։





















