Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարել է, թե կառավարության որոշմամբ աղքատ ընտանիքներին Ամանորի կապակցությամբ 3-ական շիշ ձեթ են տրամադրելու (թերեւս սա էլ ՀՀԿ-ի բարեգործությունն է ընդդեմ ԲՀԿ-ի բաժանած տուկի թելի): «Սա նախատոնական օգնություն է 116 հազար ընտանիքներին, բայց այս օգնությունը լինելու է շարունակական»,-ասել է նա: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ տրամադրվելիք օգնությունը պարզապես ժամկետանց է: Բանն այն է, որ սոցիալապես անապահով խավին տրվելու է ՌԴ կառավարության կողմից 2009թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով Հայաստանին որպես հումանիտար օգնություն տրամադրված բուսական յուղը: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ձեթի համար պիտանելիության ժամկետ է սահմանվում առավելագույնը երկու տարին, արդեն կարելի է պատկերացնել, թե աղքատներին ինչ ամանորյա նվեր է հասնելու: Իսկ կատարվածը, մեղմ ասած, ծաղր է սոցիալապես ամենաանապահով եւ ամենախոցելի խմբի հանդեպ: Նորմալ երկրում նման փաստերի բացահայտմանը կհետեւեին պաշտոնյաների հրաժարականներ: Մինչդեռ մեզ մոտ Տիգրան Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել:
ՁԵԹՆ ԸՆԴԴԵՄ ՏՈՒԿԻ ԹԵԼԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ