Հոգնել ենք բուշերից և քլինթոններից. ամերիկացիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացիներին հոգնեցրել են քաղաքական Օլիմպը զբաղեցնողների միևնույն ազգանունները: Wall Street Journal-ի՝ NBC հեռուստատեսության կողմից անցակցված հարցման արդյունքում պարզվել է, որ նրանք չէին ցանկանա, որ իրենց ապագա նախագահը պատկանի Քլինթոնների կամ Բուշերի դինաստիային:

Բարբարա Բուշը` ԱՄՆ-ի նախկին նախագահների կինը և մայրը, վերջերս հերթական անգամ պատասխանել է 2016-ի նախագահական ընտրություններին իր որդի Ջեբի հնարավոր մասնակցության մասին հարցին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

«Ամերիկան հզոր երկիր է, և եթե մենք չենք կարող գտնել երկու-երեք ընտանիքներից ավել թեկնածու բարձր պաշտոնների համար պայքարելու նպատակով, ապա դա հիմարություն է», – ասել է Բուշը:

 Նախկինում նա ավելի որոշակիորեն է արտահայտվել այդ կապակցությամբ՝ հայտարարելով. «Հոգնել ենք Բուշերից»:




Լրահոս