Armenian text to speach

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ երկրում յոթօրյա սուգ է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենեսուելայում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ավերիչ 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի։ Երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը զոհերի հիշատակին յոթօրյա ազգային սուգ է հայտարարել։

Պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 11 հազար մարդ վիրավորվել է, շուրջ 13 հազար մարդ մնացել է անօթևան, իսկ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ մոտ 50 հազար մարդ դեռ համարվում է անհետ կորած։

Ամենաշատը տուժել է Լա Գուաիրա քաղաքը, որտեղ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, թեև փրկարարները նշում են, որ ողջ մնացածներ գտնելու հավանականությունը օրեցօր նվազում է։ Այնուամենայնիվ, օրեր անց փլատակների տակից հաջողվել է կենդանի դուրս բերել երեք տարեկան երեխայի։

Աղետի հետևանքով երկրում սրվել է նաև հումանիտար ճգնաժամը։ Շատ բնակիչներ մնացել են առանց սննդի, ջրի և կացարանի, աճել են թալանի դեպքերը, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է վարակիչ հիվանդությունների տարածման վտանգի մասին։

NASA-ի նախնական գնահատմամբ՝ երկրաշարժերը վնասել կամ ամբողջությամբ ավերել են շուրջ 58 870 շենք։

 

Անի Վարդանյան




Լրահոս