ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 26-ին մահացած պայմանագրային զինծառայողի դեպքից։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն զինվորին հասցրել են ինքնասպանության: Մասնավորապես իրավապահ մարմինները պարզել են, որ ծառայության հետ կապված խնդիրների մասով պայմանագրային զինշառայողին պարբերաբար ճնշել են, ինչից դրդված վերջինս ինքնասպանությունից առաջ ձեռքերն է վնասել, որից հետո ինքնասպանության է գնացել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում զորամասի զինվորներից մեկի մասով գործողություններ կլինեն, իսկ թե ինչ գործողություն այս պահին նախաքննությանը չվնասելու համար, այն չենք հրապարակում:
Հայտնել էինք, որ հունիսի 26-ին, պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ն էին գտել մահացած։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ։ Զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ ահա 6 ամիս անց ընդգրկվել է «Պաշտպան Հայրենյաց» ծրագրին։ Նշենք, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող։ Դեպքը զարմանք է առաջացրել ՊՆ ղեկավար կազմի և իրավապահների շրջանում, քանի որ զինվորին գտել էին հենց զորամասում՝ զենքով բերանի մեջ կրակած վիճակում, և դեռ ավելին՝ դեպքը եղել էր մարզերից մեկում նոր կազմավորված զորամասում։ Ավելին՝ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում արձանագրել էին , որ զինվորը դեպքից առաջ փորձել է վնասել ձեռքերը, կան ձեռքերին ոչ շատ խորության «խազեր»։ Այս դեպքը հունիս անսվա մեջ երկրոդ ինքնասպանության հասցնելու դեպքն էր Հունիսի 2-ին էլ զինվոր Արամայիս Գևորգյանին էին գտել կախված վիճակում։
Մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























