Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ, այս մասին հայտնել է նրա պաշտպան Հրանտ Անանյանը ։
Նշենք, որ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 2012 թ․ ենթադրյալ ապօրինի պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Նա հունիսի 5-ից անազատությաան մեջ է և չի ընդունում մեղադրանքը։




























