Armenian text to speach

Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել․ ո՞րն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ չի կարող աշխատել իր սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան։

«Այսօր ես ավարտում եմ վարչապետի պաշտոնում իմ ժամկետը։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրականացնել իմ մանդատը՝ իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, ես որոշում կայացրեցի հեռանալ», – գրել է Մունտյանուն Ֆեյսբուքյան իր էջում։

Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին և հավաստիացրել, որ կշարունակի ծառայել երկրին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, բնակության վայրից կամ կատարվող պարտականություններից՝ լինի դա պետական, թե մասնավոր հատվածում։

Ալեքսանդր Մունտյանուն վարչապետի պաշտոնում հաստատվել էր 2025 թվականի հոկտեմբերին։




Լրահոս