Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի համար պարգևատրվեցին Վարդան Ղուկասյանի և Աղվան Հովսեփյանին մեղադրող դատախազները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել և շնորհակալություն է հայտնել բարեվարք, պրոֆեսիոնալ և իրենց մասնագիտությանը նվիրված դատախազներին ու Դատախազության աշխատողներին: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար մի խումբ դատախազների և հայեցողական պաշտոն զբաղեցնողների հայտարարել է շնորհակալություն, պարգևատրել է հուշանվեր ժամացույցով, «Հայաստանի Հանրապետության դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «Օրենքի պաշտպան», «Պետական շահերի պաշտպան» մեդալներով, «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, շնորհել է արտահերթ դասային աստիճաններ:

Եվ ահա Գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ կաշառքի քրեական գործով մեղադրող դատախազ, Վաչագան Ղազարյանի քրեական գործով մեղադրող դատախազ Գորիկ Հովակիմյանին: Պարգևատրված դատախազների մեջ է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազ Կորյուն Սերոբյանը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս