ՔԿՀ աշխատակիցը տոկոսով գումար է տվել կալանավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ «Արթիկ» ՔԿՀ ծառայող, ճաշարանի վարիչ Ժորա Չոպիկյանը մեղադրվում է վաշխառություն կատարելու մեջ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս մոտ 300 հազար դրամ է տոկոսով տվել ՔԿՀ դատապարտյալ, ճաշարանի խոհարար Արթուրին և ամսական նրանից վերցրել է 35 հազար դրամ:

Այժմ ընթանում է ծառայողական քննություն:

Քննության ընթացքի և դեպքի այլ մանրամասների մասին armlur.am-ը կտեղեկացնի:

Տաթև Հարությունյան




Լրահոս