Armenian text to speach

Դավիթ Առուշանյանը մեկնում է հնգօրյա արձակուրդ․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ կառավարության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին տրամադրվել է ամենամյա արձակուրդի մի մասը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ստորագրած որոշման համաձայն՝ Դավիթ Առուշանյանին տրամադրվել է 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 20-24-ը ներառյալ։

Որոշմամբ սահմանվել է նաև, որ Դավիթ Առուշանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։

Ա․ Վարդանյան




Լրահոս