Շուտով գործելու ենք միասնական ճակատով՝ ընդհանուր թշնամու դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկսվում է մի դաժան պատերազմ, որի նմանը մեր Նոյ նախահոր քաղաքակրթությունը չի տեսել: Թշնամին շատ նենգ, անտեսանելի ու դաժան է: Նա մի խառնակիչ է, որը խառնելու է երկրի վրա բոլորին՝ թե՛ ազգերին, թե՛ պետություններին, թե՛ մարդկանց: Նրա նպատակն է քանդել, կոտորել, ստրկացնել, ապականել, բոլորին ենթարկել իրեն:

Մարդիկ, պետություններն ու ազգերը, որոնք ձգտում են առ Աստված ու ցանկանում անցնել հաջորդ քաղաքակրթություն, պետք է միավորվեն՝ ապավինվելով իրենց մշակույթին ու Աստծուն: Պատերազմը, որը սկսվում է, տևելու է շատ երկար, չի շրջանցելու ոչ մի պետության, ազգի ու անհատի: Սա մշակույթի, լեզվի, քաղաքակրթության պատերազմ է:

Մարդիկ, ովքեր ցանկություն ունեն փրկվելու ու անցնելու հաջորդ քաղաքակրթություն, պետք է գործեն սրտով՝ ապավինելով հոգու կանչին:

Սլավոննե՛ր, ձեր քանակը երկրի վրա հասնում է երեքհարյուր միլիոնի: Իմ կարծիքով՝ դուք սերում եք և հանդիսանում եք մեր Հայր Հակոբի տասներկու ցեղերից մեկը: Քանի որ թշնամին ամենամեծ վտանգը մարդկային տիրույթում ձեզնից է տեսնում, փորձում է խառնել ձեզ, որպեսզի բաժանի ու տիրի:

Տեսնելով այսօրվա իրականությունը՝ կարելի է եզրակացնել, որ Տերը ձեր քաշող շոգեքարշը դարձրել է ռուսներին, որոնց Աստված ավելին է տվել, քան մնացածին, մանավանդ՝ ռազմական տեսանկյանից: Հիշե՛ք, Տերն ասել է` ում շատ եմ տվել, շատ եմ պահանջելու:

Ժամանակն է գործելու, հապաղելը կործանարար կլինի: Իմացե՛ք, մարդու կողմից հնարված բոլոր հիմարություններն ավարտվում են, իզմերը վերջացան (կապիտալիզմ, լիբերալիզմ, սոցիալիզմ, կոմունիզմ): Կա՛մ պետք է վերադառնանք Տիրոջ կողմից մեր ՀԱՅՐԵՐԻն տված արժեքներին, կա՛մ ԻՐ ստեղծած երկրի վրա տեղ չունենք:

Ես կոչ եմ անում ռուս գեներալներին՝ շուտով գործելու ենք մի ճակատով` ընդանուր թշնամու դեմ: Ուշքի՛ եկեք, մոռացե՛ք ամեն զվարճանք, հիշե՛ք ձեր պապերի սպայական պատվի մասին: Իմացե՛ք, այսօրվա մեր քաղաքական գործիչների գլխի մեջ մենակ ոսկու քսակն է, նրանց մեծամասնությունը պատրաստ է երեսուն արծաթով վաճառել ամեն ինչ, մինչև անգամ՝ պատիվը, որոնց մեծամասնությունը մինչև անգամ չգիտի՝ դա ինչ է:

Պարոնա՛յք սպաներ, մի ենթարկվեք ոչ մի բարբաջանքի, թշնամին ձեր հորեղբոր որդիների` ուկրաինացիների ձեռքերով փորձում է ձեր հարազատ եղբայրներին կոտորել, միավորվե՛ք հզոր հակահարվածով, շպրտե՛ք նրան ձեր տնից: Շուտով բոլորի տները կրակ է ընկնելու, որպեսզի կարողանանք տեսնել ճակատի գիծը, որը շատ խառնաշփոթ է լինելու, պետք է գործել անհապաղ:

Իմացե՛ք, նա գործում է վառվող տորֆադաշտի սկզբունքով, որի կրակը հնարավոր չի տեսնել, երբ դաշտը կանաչ է լինում վերևից, սակայն տակը կրակ է, երբ մտնում ես, ոտքերդ վառվում է: Ես Ձեզ կոչով դիմում եմ հայերենով, որովհետև նախ գիտեմ, որ ինձ հետևում եք, երկրորդ՝ հայերենի իմացությունը շատ պետք է ձեզնից յուրաքանչյուրին, որպեսզի փրկությունը ավելի մոտիկ լինի, փրկության կածանը շատ նեղ է…

Հարգանքներով` Արարատ Ասրյան




Լրահոս