Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ստորագրել է հրաման, որի համաձայն` նշանակվել են 2014-ի միասնական ընդունելության քննությունների օրերն` ըստ առարկաների։ Այսպես` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննությունները նշակվել են հունիսի 3-ին։
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննությունը տեղի կունենա հունիսի 6-ին: «Ֆիզիկայի» քննությունը նշանակված է հունիսի 10-ին , «Օտար լեզվի» քննությունը՝ հունիսի 13-ին, իսկ «Մաթեմատիկա»-ի քննությունը՝ հունիսի 17-ին։
«Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 20-ին, իսկ «Ռուսաց լեզվի» քննությունը՝ հունիսի 23-ին: