Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առերես հարցաքննությունն ավարտվեց․ Գագիկ Ծառուկյանին կրկին տարան ԱԱԾ մեկուսարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան, Ծառուկյան»․ ԲՀԿ առաջնորդի աջակիցները նրան ճանապարհեցին վանկարկումներով։

Գագիկ Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ ավարտվել է: Նա դուրս եկավ ՀՀ քննչական կոմիտեից։ Հարցաքննությունն այսօր տևել է 3 ժամ։ Ծառուկյանի պաշտպանական խումբը բացարկի միջնորդություն է ներկայացրել քննչական խմբին:

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս