Վրաստանում ռուսաֆոբիայի արհեստական հրահրումը որակապես նոր փուլ է ներկայացնում արտաքին ուժերի կողմից վրաց ժողովրդի և երկրի ինքնիշխանության դեմ հարձակման մեջ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել դիվերսիայի հոդվածով, այն բանից հետո, երբ առցանց տարածվել էին կեղծ հաղորդագրություններ երկիր ժամանող ռուս զբոսաշրջիկների նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին։
«Կարծում եմ՝ հասարակությունը պետք է իմանա, թե ինչի է ծառայում «դիպստեյթի»՝ Վրաստանում իր սեփական գործակալների միջոցով արհեստականորեն ռուսաֆոբիա հրահրելու ծրագիրը: Սա Վրաստանի, վրաց ժողովրդի և նրա ինքնիշխանության դեմ հարձակման որակապես նոր փուլ է, որը միաժամանակ զարգանում է մի քանի ուղղություններով», – ասել է վարչապետը ճեպազրույցի ժամանակ։
























































































