Հովհաննավանքից և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցուց խաչեր են գողացել։ Դեպքերի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել երեկ՝ օգոստոսի 13-ին։
Հովհաննավանքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որոշմանը հակադրվելով հոգևոր ծառայություն իրականացնող կարգալույծ քահանա նախկին Տեր Արամը ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, եւ եկեղեցում որևէ մեկը չի նկատել խաչը գողացողին։
Նախկին Տեր Արամի խոսքով՝ ինքը որևէ քայլ չի պատրաստվում ձեռնարկել և սպասելու է իրավապահների որոշմանը։ Միաժամանակ նա նշել է, որ աղոթելու է խաչը գողացողի համար, քանի որ, իր համոզմամբ, գողություն կատարած անձը չի գիտակցել, թե ինչ մեղք է գործել։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























