Հարուստ լինելը շքեղ ավտոմեքենա ունենալու գլխավոր նախապայմանը չէ: Լուսանկարում պատկերված դեղին «Մոսկվիչը» տիրոջ կողմից առնվազն կես հարյուրամյակ օգտագործվելուց հետո այնպիսի տեսքի է բերվել, որ լրիվ նոր ու գերթանկարժեք համարվող մեքենաների սեփականատերերն անգամ, անտարբեր չեն անցնում խորհրդային «Մոսկվիչի» կողքով:
Մյուս դեպքում` և տարիքն է իրենն արել, և ժամանակն է փարթամ բուսականության տեսքով իր հետքը թողել, և տիրոջ վերաբերմունքը:
Կանաչ «Զապորոժեցը» տեղաշարժվելու հնարավորություն, անգամ, չունի: Նրա վերջին հանգրվանը, թերևս, մետաղի ջարդոնների ընդունման կետն է: