Armenian text to speach

Կրկին ինքնասպանություն` բանակում. 2 օրում երկրորդ մահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Մեր տեղեկություններով՝ զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։

 

Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել՝ ծնոտին 2 կրակոց արձակելու միջոցով։ Նա ամուսնացած էր, կինը հղի է։

 

Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի չեն։

Պաշտոնական տեղեկություն այս պահին դեպքի վերաբերյալ դեռևս չի հրապարակվել։

 

Քննչական համակարգից մեր աղբյուրը հաստատեց զինծառայողի մահվան փաստը:

ՊՆ-ն հաստատեց` բանակում կրկին ինքնասպանության դեպք է արձանագրվել:

 

24News-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով:

 

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս