28 օգոստոսի, 2026 թ․, Երևան․ Նոր ուսումնական տարին՝ նոր հնարավորություններով. Team Telecom Armenia-ն հանդես է գալիս Back to School հատուկ առաջարկով՝ ձեռք բերելով Honor Magic 8 Lite սմարթֆոնը ամսական սկսած 2850 դրամից՝ հաճախորդները կստանան նաև Honor Choice մեծ անլար ականջակալ և Honor Choice 2i սմարթ ժամացույց, ինչպես նաև 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսով։
Honor Magic 8 Lite-ը համատեղում է ժամանակակից դիզայնը, հզոր տեխնիկական հնարավորություններն ու դիմացկունությունը՝ դարձնելով այն հարմար ուղեկից ինչպես ուսումնական տարվա ինտենսիվ առօրյայում, այնպես էլ ժամանցի և հաղորդակցության համար։
Սմարթֆոնը հագեցած է 108 ՄՊ AI տեսախցիկով, որն ապահովում է բարձրորակ լուսանկարներ, իսկ 7500 մԱժ մարտկոցը՝ երկարատև աշխատանք։ Սարքն աշխատում է նաև նորագույն 5G ցանցում, ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն`մինչև 16 ԳԲ ընդլայնման հնարավորությամբ, 512 ԳԲ ներքին հիշողություն և ջրի ու փոշու նկատմամբ հզոր պաշտպանություն։ Honor Magic 8 Lite-ը նաև նախատեսված է մինչև 2.5 մետր բարձրությունից ընկնելուն դիմակայելու համար։
«Այսօր տեխնոլոգիաները կրթական գործընթացի անբաժանելի մասն են․ դրանք հնարավորություն են տալիս սովորելու ավելի արագ, բացահայտելու նոր գիտելիքներ, լինելու կապի մեջ և օգտվելու կրթական բազմաթիվ ռեսուրսներից՝ ցանկացած վայրից։
Մեր Back to School առաջարկով ցանկանում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկն ավելի հարմար ու տեխնոլոգիական դարձնել՝ մեկ առաջարկում համադրելով սմարթֆոնը, անհրաժեշտ աքսեսուարներն ու ինտերնետը»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:
(Գ)






















































































