Մոնակոյի թագավորական ընտանիքը կբոյկոտի Կաննի կինոփառատոնը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդը, ինչպես և Գրիմալդի ընտանիքի այլ ներկայացուցիչներ, այս տարի որոշել են բոյկոտել Կաննի կինոփառատոնը. հայտնում է Agence France-Presse-ը:

Պատճառը «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմն է, որով 67-րդ կինոփառատոնի ներկայացուցիչները որոշել են սկսել ֆիլմերի ցուցադրումը: Կինոնկարը, որի գլխավոր դերակատարներն են Տիմ Ռոտը և Նիկոլ Քիդմանը, պատմում է Ռենե երրորդի և ամերիկյան դերասանուհի Գրեյս Քելիի ծանոթության պատմությունը, ով ամուսնությունից հետո 1956 -ին դարձել է Մոնակոյի իշխանուհի:

Սցենարին ծանոթանալուն պես` իշխանական տունը բավական քննատատաբար վերաբերվեց հոլիվուդյան ֆիլմի հանդեպ: Մոնակոյի ներկայիս իշխան Ալբեր երկրորդը և նրա քույրեր Կարոլինան և Ստեֆանիան տարածել են պաշտոնական հայտարարություն, որում ընդգծել են, որ «կինոնկարը ոչ մի դեպքում չի հանդիսանում կենսագրական»:

Պրոդյուսերներին ներկայացվել է ճշտումների ցանկ, որոնք պետք է մտնեին սցենար, սակայն դրանք բոլորն արհամարհվել են: Ռեժիսոր Օլիվյե Դանը, որը մինչ այդ նկարահանել էր Էդիտ Պիաֆի մասին օսկարակիր «Կյանքը վարդագույնի մեջ» ֆիլմը, համարում է Գրիմալդի ցեղի հետնորդների արձագանքը «փոքր ինչ չափազանցված»:

«Այո, սյուժեն հասարակ չէ, նրբանկատ է, սակայն մենք ոչ մի վատ բան չենք նկարահանել», – ասել է նա:

Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները համոզված են, որ հակառակ մտավախությունների, ֆիլմը կնպաստի Մոնակոյի իշխանական ցեղի ավելի մեծ ժողովրդականությանը:

10340161_640612569362942_5089311372654871250_n




Լրահոս