Մոնակոյի իշխանական զույգը երկվորյակներ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոնակոյի իշխանուհի Շարլենը և իշխան Ալբեր II-ը տարեվերջին սպասում են երկվորյակների ծննդին: Այս մասին ասվում է իշխանական տան պաշտոնական հաղորդագրության մեջ: 36-ամյա Շարլենի հղիության մասին հայտնի է դարձել այս տարվա մայիսին:

Մոնակոյի իշխան Ալբերը ապագա կնոջ հետ ծանոթացել է 2000թ.-ին՝ լողի մրցումների ժամանակ: Շարլենը պրոֆեսիոնալ մարզիկ է և ոսկի մեդալի է արժանացել՝ 200 մ տարածությունում:

Այս տարվա հունիսին Ալբեր II-ը պատմել է, թե ինչպես է ընթանում իր կնոջ հղիությունը: Մոնակոյի 56-ամյա իշխանի խոսքով, իրենք տիկնոջ հետ լի էին ուրախությամբ՝ տեղեկանալով, որ ծնող են դառնալու:




Լրահոս