Armenian text to speach

ՄԱԿ-ը պատրաստվում է քվեարկել աշխարհի նոր քարտեզի ընդունման բանաձևի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ուրբաթ օրը քվեարկություն կանցկացնի աշխարհի նոր քարտեզի ընդունման բանաձևի շուրջ, որի նպատակն է հրաժարվել դարավոր պատմություն ունեցող Մերկատորի պրոյեկցիայից։ Աֆրիկյան միության աջակցությամբ և Տոգոյի նախաձեռնությամբ ներկայացված այս բանաձևն առաջարկում է անցում կատարել «Equal Earth» (Հավասար երկիր) քարտեզագրական մոդելին, որն ավելի ճշգրիտ է արտացոլում մայրցամաքների իրական չափերը։

Ինչպես հայտնում է The Guardian-ը, ավելի իրատեսական պատկերման անցնելը թույլ կտա ցույց տալ Աֆրիկայի իրական չափսերը։

«Այս հարցի շուրջ քննարկումը ոչ թե քաղաքական է, այլ գիտական։ Գիտական ​​ապացույցները հստակ են, և մենք պետք է ընդունենք իրողությունը», — մեջբերում է պարբերականը Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դուսեի խոսքերը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, նախաձեռնությունը ստացել է Աֆրիկյան միության բոլոր 54 երկրների աջակցությունը։

Ֆլամանդացի աշխարհագրագետ Գերարդուս Մերկատորի կողմից 1569 թվականին ստեղծված ավանդական քարտեզը զգալիորեն աղավաղում է մայրցամաքների իրական չափսերը. Աֆրիկան ​​թվում է Գրենլանդիայի չափսերին համադրելի, մինչդեռ իրականում այն ​​14 անգամ մեծ է։




Լրահոս