Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին` մայիսի 4-ը, կոչվում է Աշխարհամատրան կիրակի, ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այս եկեղեցին Սիոնի վերնատունն է համարվում, որտեղ Հիսուս Քրիստոսը հաստատեց Հաղորդության խորհուրդը:
Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ: