Կիևում սկսվել է ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունների նոր փուլը։ Ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բանակցություններին կմասնակցեն նաև եվրոպական երկրների ներկայացուցիչներ։
«Կիևում սկսվել է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների փուլը։ Մասնակցելու են նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ », – ասվում է հեռուստաալիքի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։




























