Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ երկիրը խաղաղ ժամանակներում միջուկային զենք տեղակայելու մտադրություն չունի։ Ֆինլանդիան երկուշաբթի օրը միացել է Ֆրանսիայի միջուկային զսպման նախաձեռնությանը։
«Ֆինլանդիան խաղաղ ժամանակներում միջուկային զենք տեղակայելու մտադրություն չունի», – գրել է Ստուբը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով ֆրանսիական նախաձեռնությանը միանալը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտին հայտարարել էր, որ երկիրը մտնում է «միջուկային զսպման» շրջան։ Այս նոր մոտեցման շրջանակներում Փարիզը կավելացնի միջուկային մարտագլխիկների քանակը, իսկ եվրոպական երկրները կկարողանան մասնակցել համատեղ զսպման զորավարժությունների։
Ֆրանսիայի առաջնորդի խոսքերով՝ այս նախաձեռնությանը կմիանան ութ եվրոպական երկրներ՝ Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Բելգիան, Հունաստանը, Շվեդիան և Դանիան։




























