Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է նախատեսված։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նիստի հիմնական օրակարգային հարցերից մեկը Սյունիքի մարզում սպասվող ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ի թեկնածուների վերջնական հաստատումն է։ Մասնավորապես, պետք է հստակեցվի, թե ովքեր են գլխավորելու ՔՊ-ի ցուցակները Գորիսում, Կապանում և Մեղրիում։

ArmLur.am-ն արդեն գրել էր, որ Գորիսի դեպքում իշխանությունը որոշել է ընտրական ցուցակը գլխավորել գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի անունով, սակայն ՔՊ-ն նախատեսում է ունենալ նաև իր թեկնածուներին։ Կապանում, ըստ մեր տեղեկությունների, ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Բաբայանը։

Մեղրիի հարցում, սակայն, իրավիճակը շարունակում է քննարկումների առարկա մնալ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իշխանությունը դիտարկում էր գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի թեկնածությունը, բայց նա այժմ կալանքի տակ է: Այժմ քննարկվել և որոշվել է նրան փոխարինել և ՔՊ-ի կողմից առաջադրել Սերգեյ Գրիգորյանին:

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր նախատեսված նիստում հենց այս երեք համայնքների թեկնածուների հարցը պետք է վերջնականապես հաստատվի։

Օրակարգը, սակայն, միայն Սյունիքով չի սահմանափակվելու։ ՔՊ վարչությունում քննարկվելու է նաև Կոտայքի մարզպետի նշանակման հարցը, ինչպես նաև տարբեր համայնքներում թեկնածուների առաջադրման շուրջ առաջացած ներքին տարաձայնություններն ու դիմադրությունները։

Այսպիսով, Փաշինյանի գլխավորությամբ սպասվող այսօրվա նիստը կարող է առանցքային լինել ինչպես Սյունիքի, այնպես էլ առաջիկա ՏԻՄ ընտրությունների ամբողջական իշխանական դասավորության համար։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս