«Դեմ եմ»-ը մայիսի 8-ին «Պահանջի երթ» կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» նախաձեռնությունը ընդդեմ կուտակային կենսաթոշակների օրենքի կազմակերպում է իրազեկման Համայնքային ավտոերթ Հանրապետության հրապարակում։ Մայիսի 8-ին կայանալիք «Պահանջի երթ»-ի առիթով:

Նպատակը՝

ՀՀ քաղաքացիներին կուտակային կենսաթոշակների օրենքի և Մայիսի 8-ին կայանալիք «Պահանջի երթ»-ի առիթով իրազեկում մարդաշատ վայրում, օգտագործելով յուրահատուկ մեթոդ՝ մասնակցություն ցուցաբերել անձնական մեքենաներով և տաքսիներով, որը կգրավի հանրության ուշդրությունը։

Երթևեկման կարգը՝

Հարգելի ՀՀ քաղաքացի։ Երթին մասնակցելու համար հարկավոր է Մայիսի 8-ին, ոչ շուտ և ուշ քան ճիշտ ժամը 18:30-ին, մեքենայով կամ տաքսիով գալ Հանրապետության Հրապարակ և երթևեկել օրենքով սահմանված կարգով մինչև ժամը 19։00-ը։ Հարկավոր է ունենալ բավարար քանակության վառելիք խցանումներում երթևեկելու համար։

Ցանկալի է ունենալ «Դ!եմ եմ» նախաձեռնության և Հայաստանի Հանրապետության դրոշակներ` երթի ընթացքում ծածանելու համար։ «Դ!եմ եմ» նախաձեռնության դրոշակներ ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել «Դ!եմ եմ» թիմի անդամներին։

Ճանապարհների կամ ուղիների փակվելու դեպքում՝ հարկավոր է ենթարկվել ոստիկանների հրահանգներին և նոր ուղի գտնել Հանրապետության Հրապարակ մտնելու համար՝ ամենակարճ ուղղով մինչև 19։00-ը։

Իրազեկումը կատարվելու է հետևյալ կերպ:

1. Մեքենաներով հավաքվում ենք Հանրապետության հրապարակում:

2. Ամեն մի մեքենայի մեջ առնվազն 2 հոգով:

3. ՄԻ քանի պտույտ ենք անում հրապարակում: Բարձրախոսերով իրազեկում անում գալիք «Պահանջի երթ»-ի մասին:

4. Ու տեղում որոշելով թե որ համայնք ենք ուզում գնալ իրազեկում անել շարժվում այդ համայնք:

5. Ու մտնելով մեքենաներով այդ համայնքի բակեր իրազեկում անում «Պահանջի երթ»-ի մասին:




Լրահոս