Armenian text to speach

Գերմանիայում Մերցի կուսակցությունը պարտություն է կրել․ Բեռլինում առաջինը «Դի Լինկե»-ն է, Մեկլենբուրգում՝ AfD-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Al Jazeera-ն գրում է, որ Գերմանիայի երկու երկրամասերում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով Բեռլինում առաջին տեղը զբաղեցրել է ձախակողմյան «Դի Լինկե» կուսակցությունը, իսկ Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայում՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը։

Բեռլինում «Դի Լինկե»-ն ստացել է ձայների 25,7%-ը, իշխող կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU)՝ 18,8%-ը։ AfD-ն ստացել է 16,3%, «Կանաչները»՝ 14,3%, իսկ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD)՝ 12,1%։

Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայում AfD-ն ստացել է մոտ 38,2%՝ առաջ անցնելով SPD-ից, որը հավաքել է 35,5%։ CDU-ն ստացել է 4,9%՝ չհաղթահարելով խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ 5%-ի շեմը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը CDU-ի արդյունքները Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայում «աղետ» է անվանել, սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և շարունակելու է իր աշխատանքը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ընտրությունների արդյունքները նոր ճնշում են ստեղծում Մերցի և նրա կուսակցության նկատմամբ։ Միաժամանակ AfD-ի համազգային համանախագահ Տինո Խրուպալան Մերցին կոչ է արել հրաժարական տալ։

Անի Վարդանյան




Լրահոս