ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը ներառյալ գործուղվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Անդրեասյանի այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի շահերը ներկայացնող միջազգային իրավախորհրդատու Foley Hoag իրավաբանական ընկերության ներկայացուցիչների հետ։
Հատկանշական է, որ քննարկումների օրակարգում լինելու են մի շարք ընթացիկ արբիտրաժային և դատական վարույթներով առաջիկա գործողությունների շրջանակն ու ռազմավարությունը։ Այսինքն՝ խոսքը պարզապես աշխատանքային այցի կամ ընդհանուր իրավական խորհրդատվության մասին չէ, այլ Հայաստանի համար ընթացող կոնկրետ միջազգային իրավական գործընթացների շուրջ հետագա քայլերի քննարկման մասին։
Անդրեասյանը սեպտեմբերի 26-28-ը գտնվելու է Վաշինգտոնում, իսկ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը՝ Նյու Յորքում։
Գործուղման հետ կապված՝ վարչապետի աշխատակազմին վերապահվում է Անդրեասյանի ճանապարհածախսի և համապատասխան այլ ծախսերի հատուցումը՝ սահմանված կարգով։
Այսպիսով, առաջիկա օրերին Վաշինգտոնում և Նյու Յորքում քննարկվելու են Հայաստանի համար միջազգային իրավական հարթակներում ընթացող գործերի հետագա քայլերը։
Սոնա Գրիգորյան




























