Armenian text to speach

Լավրովն ու Ռուբիոն հանդիպել են Նյու Յորքում․ քննարկվում է նաև Ուկրաինայի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ են վարում Նյու Յորքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Լավրովը երեկ ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին։ Ռուբիոյի հետ հանդիպմամբ մեկնարկում է Լավրովի աշխատանքային օրակարգը Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Ինքը՝ Լավրովը, ավելի վաղ ասել էր, որ հանդիպման ընթացքում Ռուբիոյից հարցնելու է Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի դիրքորոշման և միջնորդական ջանքերի մասին։




Լրահոս