Armenian text to speach

Եզդիական Շամիրամ համայնքում ընտրություններ են․ ով է ուզում դառնալ համայնքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացավ ArmLur.am-ը՝ հոկտեմբերի 25-ին մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև Արագածոտնի Շամիրամ համայնքում։

Շամիրամը մեծամասամբ եզդիաբնակ փոքր համայնք է, որի բնակչությունը վերջին տվյալներով 1174 է։ Այստեղ արդեն 30 տարի ղեկավարում է Մրազ Բրոյանը։ Նա ծնվել է 1959 թվականին, սովորել է Երևանի Ք. Քըրքորյանի անվան անգլիական թեքումով տնտեսաիրավաբանական համալսարանի «Էկոնոմիկա և կառավարում» ֆակուլտետում: Մինչ համայնքը ղեկավարելը Բրոյանը աշխատել է սովխոզում, ապա եղել է Շամիրամի գյուղխորհրդի գործկոմի նախագահը։

Շամիրամը այն եզակի համայնքներից է, որտեղ համայնքապետը ՔՊ-ական չէ։ Իր պաշտոնական էջում նշված է, որ Բրոյանը ՀՀԿ անդամ է։

Նախորդ ՏԻՄ ընտրություններին բացի Բրոյանից ինքնառաջադրվել էր նաև համայնքապետի տեղակալը, սակայն հետո ինքնաբացարկ էր հայտարարել։ «Հետքի» հետ զրույցում Բրոյանը ասել էր,  որ ինքը իրեն չի ընտրել և նույնիսկ կնոջն է խնդրել ընտրություններին չմասնակցել, պարզաբանելով, որ՝  «30 տարի աշխատում եմ, հերիք ա, էլի»։ Դրան զուգահեռ Բրոյանը նշել էր, որ բնակիչներն են նրան խնդրել նորից դնել իր թեկնածությունը և վստահեցրել՝ որ գյուղում բոլորը իրեն են ընրելու։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 129 քաղաքացի, դեմ՝ 2։

2021-ի ՏԻՄ ընտրություններին Շամիրամում մասնակցել էր ընտրողների գրեթե 26%-ը։ Այս տարի՝ ըստ ԿԸՀ-ի տվյալների, ընտրելու իրավունք ունի 298 քաղաքացի։

Աննա Հանյան




Լրահոս