Եկամուտների հավաքագրման կատարողականը՝ 100%-ից ավելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը գերազանցել է 100 տոկոս ցուցանիշը: Ընդ որում, վարչական շրջանների մասով, բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի, մյուս բոլոր վարչական շրջաններն ապահովել են հավաքագրման 100 տոկոսը:

«10 տարվա ընթացքում առաջին անգամ է, երբ տարեսկզբից սկսած 4 ամիս անընդմեջ սեփական եկամուտների հավաքագրման մասով բյուջեի կատարողականն անցնում է 100 տոկոսի շեմը: Սա կարևոր ձեռքբերում է, և մինչև տարեվերջ պետք է շարունակենք հետևողական աշխատանք տանել՝ տարին լավագույն ցուցանիշով ավարտելու համար: Բայցև մտահոգիչ է, որ մեկ վարչական շրջան չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրը: Պետք է լինել ավելի խիստ և պահանջկոտ: Ընդամենը մեկ ամսից կիսամյակ ենք ամփոփելու, ուստի պետք է հետևություններ անեք և անհրաժեշտության դեպքում նախաձեռնեք համապատասխան փոփոխություններ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս