Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի Հանգու շրջանում ոստիկանությունը դրոնների հարձակումներից պաշտպանվելու համար ոստիկանական հենակետերի վրա ձկնորսական ցանցեր է տեղադրել։ Ցանցերը տեղադրվում են հենակետերի տանիքների և պատերի միջև՝ դրոններին որսալու կամ դրանց պայթյունի հետևանքով առաջացող բեկորների ազդեցությունը նվազեցնելու նպատակով։
Մեկ հենակետը նման ցանցով ծածկելու համար անհրաժեշտ է մոտ 400 հազար պակիստանյան ռուփի՝ շուրջ 1 435 դոլար։ Համակարգը տեղադրվել է նաև նահանգի այլ խոցելի շրջաններում։
Ոստիկանության այս քայլը կապված է զինված խմբավորումների կողմից դրոնների և քվադրոկոպտերների կիրառման աճի հետ։ Հանգուում այս տարի առնվազն 16 հարձակում է գրանցվել։
Անի Վարդանյան




























