Տիագու Սիլվան յուրահատուկ պաշտպան է. Իբրահիմովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հիացմունքով է խոսել իր թիմակից  Տիագու Սիլվայի մասին: Նրա խոսքով, Սիլվան առանձնանում է շատ այլ պաշտպաններից, ում նա հանդիպել է խաղադաշտում, հայտնում է sport-express-ը:

«Ես խաղացել եմ շատ պաշտպանների հետ, սակայն Տիագու Սիլվան յուրահատուկ է: Նա ավելին է, քան պաշտպան: Նա կարող է խաղալ նույնիսկ որպես հարձակվող: Երբ ես առաջին անգամ հանդիպեցի նրան «Միլան»-ի կազմում, ես հասկացա, որ նա առանձնահատուկ ֆուտբոլիստ է:  Նա տարբերվում էր մյուս պաշտպաններից», – նշել է նա:




Լրահոս