Արտահանման գործընթացում արձանագրված հաջողություններից էր “Զվարթնոց” օդանավակայանի տարածքում սառնարանային համալիրի բացումը։ Ենթադրում եմ, որ այդ համալիրի շնորհիվ եկող տարի արտահանման ծավալները էլ ավելի կընդլայնվեն,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:”Գյուղատնտեսական մթերքների իրացմանը աջակցելու նպատակով ընթացիկ տարվա օգոստոս ամսից սկսած Երեւանի Կասյան փողոցում ամեն շաբաթ-կիրակի օրերին կազմակերպվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ, որի նպատակն էր աջակցել գյուղացիների գյուղմթերքների իրացմանըե,- ասաց գյուղնախարարը` նշելով, որ ընդհանուր առմամբ կազմակերպվել է 36 տոնավաճառ, որին ներկայացել է միջինը 8000-9000 մարդ, իսկ մեկ տոնավաճառի ընթացքում վաճառվել է 40-45 տոննա մթերք:Նախարարը կարեւոր ձեռքբերում համարեց կառավարության որոշմամբ գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին մատչելի պայմաններով վարկերի տրամադրումը։”Ձեռքբերումներից ամենավերջինը դա երեկ կառավարության որոշմամբ 1 միլիարդ դրամի սուբսիդիայի հատկացումն էր գոյւղնախարարությանը”:
Գյուղնախարարը խոստանում է արտահանման ծավալների ընդլայնում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ