Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի վերջին գործուղման կմեկնի Ֆրանսիա։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 11-ի կարգադրությամբ Հռիփսիմե Գրիգորյանը 2026 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ գործուղվելու է Փարիզ։
Գործուղման նպատակը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելն է։
Հատկանշական է, որ պատգամավորի գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը հատուցվելու են Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից՝ Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին։
Գիշերավարձի վճարումը կատարվելու է ըստ փաստացի կատարված ծախսերը հավաստող փաստաթղթերի։
Անի Վարդանյան




























