Armenian text to speach

Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի առաջին ինն ամիսներին Հայաստանի ավելի քան 111 հազար քաղաքացի աշխատանքի տեղավորվելու նպատակով մուտք է գործել Ռուսաստան։ Այցի նպատակն աշխատանքը նշած օտարերկրացիների թվում Հայաստանի քաղաքացիները զբաղեցրել են վեցերորդ տեղը։ Սա են վկայում այն նյութերը, որոնց ծանոթացել է ТАСС-ը։

Հունվարից սեպտեմբեր Ռուսաստան է մուտք գործել Հայաստանի 111 235 քաղաքացի, որոնք մտադիր էին աշխատել այդ երկրում։ Այս ցուցանիշով Հայաստանը զիջել է Ուզբեկստանին, Տաջիկստանին, Ղրղզստանին, Ղազախստանին և Չինաստանին։

Առաջատարը Ուզբեկստանի քաղաքացիներն են՝ 1 535 026 մարդ։ Նրանց հաջորդում են Տաջիկստանի՝ 665 892, Ղրղզստանի՝ 289 061, Ղազախստանի՝ 176 037 և Չինաստանի՝ 127 176 քաղաքացիները։

Մյուս երկրների թվում, որոնց քաղաքացիները Ռուսաստան են ժամանել աշխատելու նպատակով, եղել են Ադրբեջանը՝ 83 991 մարդ, Հնդկաստանը՝ 38 816, Թուրքմենստանը՝ 19 038 և Թուրքիան՝ 12 873։

2025 թվականին Ուզբեկստանի քաղաքացիները նույնպես առաջին տեղն են զբաղեցրել աշխատանքի տեղավորվելու նպատակով Ռուսաստան մուտքերի թվով։ Անցյալ տարվա հունվար–սեպտեմբերին երկիր է ժամանել Ուզբեկստանի 1 771 406 քաղաքացի՝ 236 380-ով ավելի, քան 2026 թվականի նույն ժամանակահատվածում։ Ուզբեկստանն առաջատարն էր նաև 2026 թվականի առաջին կիսամյակում։




Մամուլի Տեսություն

Լրահոս