ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բոլոր մարդիկ պետք է մի բաժակ խմեն գոնե անկեղծանալու համար»:

Գագիկ Ծառուկյան «Հրապարակ»

Ճիշտ է ասում ԲՀԿ ղեկավարը, թեեւ իր դեպքում նա այդպես էլ ողջ տարվա ընթացքում չանկեղծացավ` ամեն ինչ հետաձգելով հաջորդ դասին: Պարզ չդարձավ Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հետ  համատեղ ծրագրերի վերաբերյալ: Անհայտ մնաց, թե ԲՀԿ-ն ինչ վերաբերմունք ունի ՀԱԿ-ի առաջարկների հանդեպ, ՀՀԿ-ի հետ հարաբերություններն ինչ աստիճանի են սրված եւ այլն: Միգուցե խմիչքը շատերին է օգնում անկեղծանալ, բայց Գագիկ Ծառուկյանը, նույնիսկ կենաց ասելով, նախընտրեց իր հետ առնչվող բոլոր հարցերը հաջորդ դասին` տվյալ դեպքում հաջորդ տարվան թողնել:




Լրահոս