Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկի հետ։
Փոխվարչապետը կարևորել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և եվրոպական ինտեգրման ճանապարհին չեխական կողմից ցուցաբերվող աջակցությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանը, մասնավորապես` առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:




























