Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող վիզաների քանակը կրճատելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է TV2 հեռուստաալիքը։
Ռասմուսենի խոսքով՝ սահմանափակումները կվերաբերեն Ռուսաստանի քաղաքացիների ոչ հրատապ և ոչ պարտադիր ուղևորությունների համար վիզաների տրամադրմանը։ Նա Եվրամիության մյուս երկրներին կոչ է արել հետևել Դանիայի օրինակին։
Բացի այդ, Դանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Ռուսաստանին առնչվող նավերին նավահանգիստներ մուտք գործելու թույլտվություն տրամադրելու պարտավորությունը վերացնելու մտադրության մասին։
Ավելի վաղ Ռասմուսենը հայտնել էր, որ Դանիան երկրից արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին։




























